-
11.02.2018|
16:15
Երեկ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։
-
10.02.2018|
09:15
Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Հիմնադրամը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց նախարարությանը։
-
10.02.2018|
09:14
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու «Ծառուկյան» խմբակցությունն առանձին են հանդիպելու ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` բնապահպանության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
-
09.02.2018|
15:39
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
-
09.02.2018|
15:38
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին: Հանրային խորհուրդը կազմված է լինելու 45 անդամից, կից գործելու է 15 ոլորտային մշտական հանձնաժողով: Օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում լարված մթնոլորտում էր:
-
09.02.2018|
15:15
Կոալիցիոն գործընկերություն չի նշանակում, որ բոլոր հարցերում կողմերը պետք է ունենան նույն կարծիքը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը:
-
08.02.2018|
21:00
ՀՅԴ-ի վերջին հայտարարություն-վերլուծությունից հետո այս օրերին ակտիվ քննարկվում է, թե ինչու հանկարծ դաշնակցականները մեկեն ընդդիմացան հանրապետականներին: Անգամ ընդդիմադիր ուժերը փորձեցին ՀՅԴ-ի «նուրբ» լարերի վրա խաղալ և ներքաշել իրենց խաղերի մեջ:
-
08.02.2018|
12:53
ՀՀԿ-ն քննարկումներից չի խուսափի` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը վերանայելու ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկին։
-
08.02.2018|
12:51
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումները ՀՀԿ-ի հետ հեռակա սկսվել են։
-
08.02.2018|
10:38
«Ծառուկյան» դաշինքը առաջիկայում կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։